Պետությունը գործատուներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ 250,000–ից 350,000 դրամի չափով, եթե վերջիններս աշխատանքի ընդունեն վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ քաղաքացու։
Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝
- չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,
- մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ,
- վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,
- նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:
Ծրագրին առցանց դիմում ներկայացնելու քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3ER3akw
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 24 10 62 հեռախոսահամարով։