Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներին

0
206

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանին և տնօրեն Մհեր Հովհաննիսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակները, մասնավորապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության և սոցիալական աջակցության ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։   

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանավոր քննարկումները տեղափոխել գործնական փուլ։