Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից շարունակվում է իրականացվել «Սոցիալական աշխատանք մասնագիտության հատուկ ուսուցման» եռամսյա դասընթացը․ հերթական ծրագիրը հաջողությամբ ավարտած 20 մասնակցի այսօր հանձնվել են վկայականներ։
Ծրագրի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության և համայնքային սոցիալական աշխատողներին հնարավորություն է տրվել ձեռք բերել նոր հմտություններ ու հարստացնել մասնագիտական գիտելիքը։
Վկայականները մասնակիցներին հանձնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Անի Չիլինգարյանը, ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը։
Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում կարևորելով սոցիալական աշխատողների դերը՝ վերջիններս վստահություն են հայտնել, որ հատուկ ուսուցման դասընթացի շրջանակում ձեռք բերված կարողություններն իրապես օգտակար կլինեն հետագա աշխատանքների կազմակերպման հարցում։ Ընդգծվել է նաև, որ նախարարությունը կշարունակի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել սոցիալական աշխատողների մասնագիտական աճի ապահովման ուղղությամբ։