ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է ԵՄ SOCIEUX+ ծրագրի փորձագետներին

0
83

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր նախարարությունում ընդունել է ԵՄ SOCIEUX+ ծրագրի փորձագետներ Ստատիս Տրայանտաֆիլոուին և Անդրեաս Կարիստինոսին։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ծրագրի շրջանակում փորձագետների կողմից իրականացված աշխատանքի արդյունքները․ վերջիններս ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկներն Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև բժիշկների և հարբժիշկների մասնակցությամբ վերապատրաստման դասընթացների ընթացքի վերաբերյալ։  

Երկուստեք ընդգծվել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված կարիքին համապատասխան ծառայությունների տրամադրման, մոնիթորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը։

Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ SOCIEUX+ ծրագրի փորձագետներին՝ Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման նախամեկնարկային փուլում ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Վերջիններս հույս են հայտնել, որ ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքները ցանկալի արդյունք կարձանագրեն։