Երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում ծնողն այսուհետ կարող է փոխել աջակցությունը վճարող բանկը՝ անձամբ դիմելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (եթե ծնողն աշխատում է, դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3KaTVP7):
Կատարված փոփոխություններով՝ հնարավորություն է տրվում դրամական աջակցությունը մի ծնողին նշանակելուց և վճարելուց հետո աջակցությունը նրա փոխարեն շարունակել վճարել մյուս ծնողին։ Սա հնարավոր է, երբ ծնողը (ում նշանակվել և վճարվում է աջակցությունը) ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն՝ աջակցությունն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին։
Այս դեպքում, եթե մյուս ծնողը գրավոր դիմի (դրամական աջակցություն ստանալու իրավունքը կվերականգնվի) 6 ամսվա ընթացքում, ապա վճարումը կվերսկսվի ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։