Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է Երևանում և մարզերում գործող այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ՝ աջակցության կենտրոնների ծառայություններ են տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2023 թ․ համար հատկացվել է շուրջ 96 մլն 700 հազար դրամ։
Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններն ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցում են սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում գործող աջակցության կենտրոնների կողմից տրամադրվում են նաև կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծառայություններ։