Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, «Անձնական օգնականի ներդրման» պիլոտային ծրագրի շրջանակում նախատեսվող վերապատրաստման դասընթացների իրականացման համար, հրավիրում է համապատասխան մասնագետների՝ մոդուլներ մշակելու և դասընթացներ վարելու նպատակով։
Դասընթացի թեմաներն են՝
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ժամանակակից մոտեցումները»,
- «Անձնական օգնականի ծառայությունը»,
- «Արդյունավետ հաղորդակցության ռազմավարությունը»,
- «Աջակցություն՝ սոցիալական հարաբերություններին»,
- «Անձնական օգնականի ծառայությունը՝ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար»,
- «Անձնական օգնականի ծառայությունը՝ հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար»,
- «Անձնական օգնականի ծառայությունը՝ զգայական խանգարում ունեցող անձանց համար»,
- «Անձնական օգնականի ծառայությունը՝ տեսողական և լսողական խնդիրներ ունեցող անձանց համար»,
- «Բռնությունը և դրան արձագանքման ձևերը»,
- «Հաշմանդամություն ունեցող անձանց սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքները»,
- «Առաջին օգնությունը և շտապ օգնությունը»։
Լրացուցիչ դասընթացի (մասնագիտացված անձնական օգնականի ծառայության համար) թեմաներն են՝
- «Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները»,
- «Վարքային խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքի առանձնահատկությունները»,
- «Հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցման այլընտրանքային մեթոդները»,
- «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի բաղադրիչները»։
Մասնագետներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել info@nilsr.am էլեկտրոնային հասցեին՝ մայիսի 2-ը ներառյալ։
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար՝ գրել Ազգային ինստիտուտի ֆեյսբուքյան էջին` https://bit.ly/442qG8u
«Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի տրամադրման ծառայություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացման նպատակով։