Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն այցելել են Վանաձորի անկախ կյանքի ռեսուրս կենտրոն։
Հաստատության աշխատակազմի և շահառուների հետ զրույցի ընթացքում շեշտվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության և անկախ կյանքի ապահովման անհրաժեշտությունը՝ Հայաստանի ներառական զարգացման գործում: Կարևորվել է նաև համատեղ աշխատանքների շարունակականությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովման, ինչպես նաև հաշմանդամության հիմքով խտրականության բացառման ուղղությամբ։
Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը Վանաձորում ստեղծվել է 2021 թվականին՝ Mobility International USA, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» կազմակերպությունների և ԱՄՆ ՄԶԳ-ի ջանքերով։