Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երեխաների պաշտպանության ու ծնողավարման հարցերով «Southwark» խորհրդի ղեկավար կազմի հետ։
Ընդգծելով երկու երկների սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական աշխատողի առանցքային դերն ու նշանակությունը՝ կողմերը քննարկել են հասարակության բոլոր ոլորտներում սոցիալական աշխատողի ներգրավվածության, այդ ինստիտուտի կայացմանն ուղղված ծրագրերը։
Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում սոցիալական աշխատանքի և սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման և զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։
Նախարարին ներկայացվել է Միացյալ Թագավորության սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները, օրենսդրական կարգավորումները, սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությունը և կիրառվող գործիքակազմը՝ խնամատարության ինստիտիտի զարգացման համատեքստում։