Զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցում կարող են ստանալ նաև երկրորդ փորձի համար

0
86
Baby hands. The child sucks fists

Զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցում կարող են ստանալ նաև երկրորդ փորձի համար. ՀՀ կառավարության N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել։

Ծրագրի շրջանակում տրվող աջակցության առավելագույն չափը կազմում է դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։  

Հիշեցնենք, որ ծրագրի շահառուները ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն են։