Գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ՝ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվող քաղաքացիների սոցիալական կարիքներին առնչվող հարցեր

0
107

ԼՂ–ում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող շուրջ 3 տասնյակ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվող քաղաքացիների սոցիալական կարիքներին, նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացնել նախարարության հետ համագործակցությամբ։