Նախատեսվում է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց միանվագ 100,000 դրամ աջակցություն տրամադրելու վերաբերյալ

0
231

ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել որոշում, ըստ որի ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի միանվագ 100,000 դրամ աջակցություն՝ առաջնային կարիքների բավարարման նպատակով։

Այս պահին մշակվում են ծրագրի ընթացակարգերը, որից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կհրապարակի դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։