Ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև կանանց և աղջիկներին

0
934

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպությունների միջոցով մատուցվող ծառայություններից, որոնք նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ինչպես նաև կանանց և աղջիկների համար։   

Ըստ անհրաժեշտության, Միասնական սոցիալական ծառայությունը, գնահատված կարիքի հիման վրա, քաղաքացիներին ուղղորդում է տվյալ ծառայությունները մատուցող կազմակերպություններ։

Ըստ այդմ՝

  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը, երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրել սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն ու աջակցություն՝ խթանելու երեխաների սոցիալ-վերականգնողական, ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ և այլն։

  • Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

Ծրագրի շրջանակում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան տնային պայմաններում տրամադրվում են կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական ծառայություններ։

  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

Մատուցվող ծառայությունները ներառում են՝ ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում, գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում, ազատ ժամանցի ու զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության և այլն։

  • Տնային խնամքի ծառայություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց

Տնային խնամքը ներառում է՝ սոցիալական խորհրդատվության տրամադրում շահառուին ու նրա ընտանիքին, հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն, հոգեբանական օգնություն, բժշկական օգնության կազմակերպում, կենցաղային սպասարկում, շահառուի սոցիալական կարողությունների ու հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում և այլն։

  • Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց

Միջոցառման շրջանակում ապահովվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժման, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ինչպես նաև անկախ կյանք վարելու հմտությունների զարգացումը։ Իրականացվում է նաև սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում և աջակցություն` սոցիալ-հոգեբանական բնույթի խոչընդոտների հաղթահարման նպատակով:

  • Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց  

Ծրագրի շրջանակում տրամադրվում է կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն ու սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն և այլն։ Շահառուներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։   

  • Սոցիալ-վերականգնողական ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց  

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն, ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

  • Առաջնային խորհրդատվություն և աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին

Երևանում և բոլոր մարզերում գործող ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններն այս օրերին վերապրոֆիլավորվել են և առաջնային խորհրդատվություն են տրամադրում նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին՝ մասնավորապես, մատուցելով սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն։ Կարիքների գնահատումից հետո առաջիկայում նախատեսվում է նաև իրականացնել տեղահանված կանանց և աղջիկների տնտեսական հզորացման ծրագրեր։

Վերոնշյալ ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկը՝ ստորև․

Խնամքի ցերեկային ծառայություններ՝ երեխաներին

Մարզ

Հաստատություն

Հեռախոսահամար

Վայոց Ձոր

«Մանկական զարգացման հիմնադրամ»

077 180 738

Արմավիր

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

08 000 30 03

«Ընտանիք և համայնք» ՀԿ

094 731 306

Սյունիք

«Գործընկերություն և ուսուցում քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող» ՀԿ

077 231 703

«Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ

095 005 382

Գեղարքունիք

«Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ

099 911 019

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

033 028 772

Լոռի

«Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ

095 005 268

«Լիարժեք կյանք» ՀԿ

098 795 585

Կոտայք

«Հայաստանի երեխաների աջակցության հիմնադրամ»

093 894 276

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

033 028 773

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ

044 533 302

Արագածոտն

«Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ

095 005 371

Շիրակ

«Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ

094 997 947

«Ընտանիք և համայնք» ՀԿ

098 672 273

Արարատ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ

094 555 905

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

033 028 770

Տավուշ

«Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ

095 005 317

«Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

099 405 519

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ

093 576 545

Երևան

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

091 199 491

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ

093 205 028

 

Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ տեսողության խնդիր ունեցող անձանց

Մարզ

 

Հաստատություն

Հեռախոսահամար

Երևան

 

«Լիարժեք կյանք» ՀԿ

060 755 155

Արմավիր

«Արմավիրի զարգացման հիմնադրամ» ՀԿ

0237 2 30 34

 

Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց

Մարզ

 

Հաստատություն

Հեռախոսահամար

Սյունիք

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 793

Լոռի

«Խնամք» ՀԿ

0255 2 00 42

Կոտայք

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամ

010 398 150

Արարատ

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամ

010 398 150

Երևան

«Լիարժեք կյանք» ՀԿ

060 755 155

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամ

010 398 150

 

Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեցներին և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Մարզ

Հաստատություն

Հեռախոսահամար

Արմավիր

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

0237 2 30 34

Սյունիք

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 793

Լոռի

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

 

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ

0312 5 72 01

Կոտայք

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

Արարատ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 793

Երևան

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»

060 903 103

Գեղարքունիք

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 793

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ

0312 5 72 01

Շիրակ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ

0312 5 72 01

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն»

060 625 050

Վայոց ձոր

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն»

060 625 050

Տավուշ

«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ

060 903 103

 

Առաջնային խորհրդատվություն և աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին

Մարզ

Հաստատություն

Հեռախոսահամար

Երևան

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

099 887 808

Տավուշ

«Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան ՀԿ

094 788 770

Արարատ

«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ

077 802 700

098 886 077

Արմավիր

«Երիտասարդ Ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ

093 574 657

Սյունիք

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

098 848 453

Արագածոտն

«Թալին-Հույս» սոցիալական ՀԿ

091 482 035

Վայոց ձոր

«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ

098 886 077

Լոռի

«Ընտանիք առանց բռնության» ՀԿ

098 092 094

Կոտայք

«Կանանց հզորացման ռեսուրս» ՀԿ

077 380 053

Շիրակ

«Կանանց իրավունքների տուն»

077 570 870

Գեղարքունիք

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

094 876 502

094 876 505

 

Ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեցներին և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Մարզ

Հաստատություն

Հեռախոսահամար

Երևան

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

010 444 793

«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ

011 703 103

Արարատ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

010 444 793

Լոռի

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ

0312 5 72 01

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

010 444 793

Կոտայք

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

010 444 793

Շիրակ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

010 444 793

Գեղարքունիք

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

010 444 793

Սյունիք

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

010 444 793

 

Սոցիալ-վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոններում՝ հաշմանդամություն ունեցող անձանց

Մարզ

Հաստատություն

Հեռախոսահամար

Երևան

«Փրկություն» ԲՀԿ

010 427 850

«Մայրի» ՀԿ

010 462 107

«Աուտիզմ ազգային» հիմնադրամ

012 213 011

«Լիարժեք կյանք» ՀԿ

060 755 155

Լոռի

«Լիարժեք կյանք» ՀԿ

060 755 155

«Խնամք» ՀԿ

098 062 663

Շիրակ

«Կարիտաս – Արեգակ» ԲՀ

077 725 037

Գեղարքունիք

«Աստղավարդ» ՀԿ

093 462 706

 

Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ տարեցներին

Մարզ

Հաստատություն

Հեռախոսահամար

Լոռի – Վանաձոր

«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ

0322 4 32 11

 

Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց

Մարզ

Հաստատություն

Հեռախոսահամար

Երևան

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 792

 

Ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման ծառայություններ՝ 18 տարին լրացած անձանց

Մարզ

Հաստատություն

Հեռախոսահամար

Երևան

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 793

Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

010 444 793