«114» սոցիալական թեժ գծի միջոցով 2016թ. ընթացքում ստացվել է 62587 զանգ

0
141

2016 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 62 587 զանգ:

Ստացված զանգերից 12 939-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 11 861-ը՝  ընտանիքի անապահովության, 9544-ը՝ երեխայի խնամքի, 3029-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 3338-ը՝ մայրության, 1243 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (461), ավանդի փոխհատուցման (5304) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

2016 թվականին ստացվել է 1050 բողոք, որից 22-ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 76-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, 10-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին,  իսկ 942-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: