Դեկտեմբեր ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 804, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 294, որոնցից 126-ի կողմից ներկայացվել է բանավոր և 168-ը՝ գրավոր դիմում:
Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 34 (28%), ընտանեկան նպաստի 9 (8%) և կենսաթոշակի վճարման 9 (8%) վերաբերյալ դիմումները:
Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 51 (7%), հումանիտար օգնության 87 (12%), կենսաթոշակի վճարման 59 (8%), ընտանեկան նպաստի 39 (6%) վերաբերյալ դիմումները:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 445 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 237 (53%)-ը պարզաբանվել է, 150 (34%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 42-ը (9%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 16-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարի մոտ կազմակերպվել է մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ: Նախարարի տեղակալների մոտ կայացել է երեք ընդունելություն` 6 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: