Նոյեմբերի 22-ին, ժամը 10-ին <Արմենիա-Մարիոթ> հյուրանոցի <Տիգրան Մեծ> սրահում տեղի կունեն <Հայաստանի սոցիալական քաղաքականության տեսլականն առաջիկա 10 տարիների ընթացքում> թեմայով կլոր-սեղան քննարկումը: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ծառայությունների ստեղծման 20-ամյակին:
Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ա. Մկրտչյանն ու այլ պաշտոնատար անձինք: