Դեկտեմբեր ամսին «114» թեժ գծին ստացվել է 3871 զանգ

0
84

2015 թվականի դեկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 3871 զանգ:

Ստացված զանգերից 1146ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 755-ը՝ նպաստների, որից՝ 277ը՝ ընտանիքի անապահովության, 70-ը՝ երեխայի խնամքի:

116 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (54), ավանդի փոխհատուցման (162) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Դեկտեմբեր ամսին ստացվել է 32 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 8-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 21-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: