Հավանության է արժանացել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագիրը

0
85

ՀՀ կառավարության 12.01.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագիրն ու ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

Ծրագիրը դառնալու է ոլորտում առաջիկա տարիների սոցիալական ներառման քաղաքականության միասնական, նպատակաուղղված և համակարգված քաղաքականության իրականացման ուղեցույց, որը պետք է նպաստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու լիարժեք սոցիալական ներառմանը:

Հաշմանդամության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները և միջազգային լավագույն փորձը հիմք է ծառայել ՀՀ-ում հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրմանը, որը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա:

Նոր մոդելը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն լիարժեք ներառում, նրանց համար հավասար պայմանների ապահովում, մատչելի միջավայրի, տրանսպորտային միջոցների, շենքերի և շինությունների, ինչպես նաև նրանց կրթության, զբաղվածության և տեղեկատվության մատչելիության ապահովում ու այլ հիմնախնդիրների կարգավորում:

Սոցիալական մոդելը շեշտը դնում է երկրի զարգացման բոլոր գործընթացներին հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցության վրա։ Այս մոտեցմամբ պարտադիր է դառնում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցային գործընթացի ապահովումը: