«114» սոցիալական թեժ գծի միջոցով 2017թ. հունվարին ստացվել է 5736 զանգ

0
78

2017թ. հունվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5736 զանգ:

Ստացված զանգերից 558-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 1933 զանգ՝ ընտանիքի անապահովության, 180-ը՝ երեխայի խնամքի, 591-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 100-ը՝ մայրության նպաստների, 82 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (120), ավանդի փոխհատուցման (730) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Հունվար ամսին ստացվել է 28 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 2-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 23-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: