ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

0
83

Հարգելի հայրենակիցներ.

Սկսվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդերեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխինուղղվող միջոցները երեխայի անվամբ պետական աջակցության հաշիվներին փոխանցելու գործընթացը: Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) հետ ՀայաստանիՀանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա:

Երեխայի անվամբ պետական աջակցության հաշիվը բացելու նպատակով՝ սկսած մայիսի 26-ից, Դուք կարողեք դիմել Հայբիզնեսբանկի և Անելիք բանկի մասնաճյուղեր:

Բանկի հետ պետական աջակցության հաշվի պայմանագիրը կնքելուց հետո բանկային հաշվի համարը պետքէ ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանսոցիալական ապահովության պետական ծառայության համապատասխան տարածքային բաժիններ:

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված ևհիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառունհաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը.

2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնականհաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնականհաստատության վարձավճարը) վճարելու համար.

3) հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար: