Երեխաների պաշտպանություն

0
172

Հարգելի քաղաքացիներ

Երեխաների պաշտպանության ոլորտում  Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքա­կա­նության հիմնական գաղափարախոսությունը երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելն է` հաստատությունից երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության հանձնելու, որդեգրման հանձնելու կամ խնամատար ընտանիքում խնամքըկազմակերպելու   միջոցով:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու նպատակով  2008 թվականից ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում է “Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման” ծրագիրը:

Այս տարիների ընթացքում հանրապետության շուրջ 60 երեխա խնամվել է խնամատար ընտանիքում:

Շարունակվում է ծրագրում ընդգրկվելու գործընթացը: Պայմաններին ծանոթանալու և այլ տեղեկությունների համար կարող եք դիմել Ձեր բնակության վայրի մարզպետարան, Երևանում` Երևանի քաղաքապետարան: