Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2015թ աշխատանքների ամփոփում

0
141

Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 (այդ թվում կանայք 96.616) հաշմանդամություն ունեցող անձ` ընդհանուր բնակչության 6,6%, որոնցից 7801` 3.9% (այդ թվում աղջիկ 2426) հաշմանդամ երեխա` 1,1%: ՌԴ-ում` համապատասխանաբար 10,25% և 1,97%: Ընդհանուր թվից 137.813-ին հաշմանդամությունը սահմանված է անժամկետ: 18-ից մինչև 40 տարեկան` 26.122 (13,0%), 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի` 100.922 (50,4%), կենսաթոշակային տարիքի և բարձր` 65.403 (32,7%):

I խումբ` 10.268 (5,1%), որից 4307 կին, II խումբ` 80.328 (40,1%), որից 36.363 կին, III խումբ` 101.780 (50,9%), որից 53.520 կին, հաշմանդամ երեխա` 7801 (3,9%), որից 2426 աղջիկ:

Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական գերակշռող հիվանդությունների կազմում են` արյան շրջանառության հիվանդությունները 31,4%, հոգեկան հիվանդություններ 10,8%, նորագոյացություններ 8,1%, նյարդային համակարգի հիվանդություններ 7,9%, էնդոկրին հիվանդություններ 7,4%: Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական գերակշռող հիվանդությունների. ամենաշատն արյան շրջանառության հիվանդությունները (38,1%), նորագոյացություններ` 19,5%, հոգեկան հիվանդություններ` 6,1%, էնդոկրին հիվանդություններ` 5,7%, նյարդային համակարգի հիվանդություններ՝ 4,1%, վարակային հիվանդություններ` 2,5%: 2015թ.-ի ընթացքում ընդհանուր փորձաքննվածները կազմել են 72.941 անձ, առաջին անգամ փորձաքննվել է 17.595 անձ, վերափորձաքննվել է 55.585 հաշմանդամ, հաշմանդամություն է սահմանվել 69.650 անձի: 2015թ.-ի ընթացքում առաջին անգամ փորձաքննվածների թվաքանակը 2014թ.-ի նկատմամբ աճել է և կազմել 17.595, 2014թ.` 17.547: Սակայն առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների թվաքանակը նվազել է` կազմելով 15.664 (15681):

Առաջին անգամ փորձաքննվածներից հաշմանդամ չճանաչվածների թվաքանակը նախորդ տարվա նկատմամբ աճել և կազմել է 1926, նախորդ տարվա 1864-ի փոխարեն, սակայն հաշմանդամ երեխա կարգավիճակ սահմանվածների թվաքանակը 2014թ.-ի նկատմամբ աճել և կազմել է 1009, նախորդ տարվա 932-ի փոխարեն: Նվազել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գծի բողոքները` տարվա առաջին 3 ամիսներին`12, 18, 13 զանգ, վերջին երեք ամիսներին 1, 1, 3:

Համաձայն գործող նորմացույցի՝ ընդհանուր բնույթի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (այսուհետ՝ ԲՍՓՀ-ներ) պետք է տարեկան փորձաքննեն 3200-3600 անձի, այսինքն՝ ամենաշատ ծանրաբեռնվածության դեպքում փորձաքննվողների թիվը չպետք է գերազանցի 3600-ը: Բոլոր այն տեղերում, որտեղ թիվը չէր համապատասխանում կատարվել են փոփոխություններ. անցած տարի փոփոխությաններ արվեցին Երևան թիվ 7 և Արագածոտնի մարզի հանձնաժողովների սպասարկման տարածքներում, այս տարի հունվարի 29-ի կառավարության որոշմամբ կստեղծվի Շիրակի մարզի թիվ 3 ԲՍՓ, ինչի արդյունքում սպասարկվող շահառուների թիվը չի գերազանցի սահմանվված առավելագույն թվաքանակը, և պայման կապահովվի սպասարկման որակի բարելավման համար: Նույն որոշմամբ կստեղծվի նաև մանկական մասնագիտացված ԲՍՓ Երևանում:

2015-ից բուժատեխնիկական հանձնաժողովն է որոշում կարիք ունեցող հաշմանդամին առաջին անգամ պրոթեզների և օրթեզների տրամադրելու հարցը, ինչպես նաև վիճահարույց դեպքերը: