Տուն-ինտերնատի տարեց բնակիչները նշել են Կանանց տոնը

0
68

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Նորքի տուն-ինտերնատն իր ավանդույթների համաձայն շարունակում է ուրախություն և հաճելի պահեր պարգևել իր տարեց  բնակիչներին:

Գարնանային գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի առիթով  հաստատության անձնակազմը միջոցառումների շարք էր նվիրել մեր տատիկներին:

Վաղ առավոտից տուն-ինտերնատում  եռուզեռ էր սկսվել՝ տատիկները շտապում էին  գեղեցկանալու, իսկ պապիկներից ոմանք էլ իրենց ձեռքով պատրաստած նվերներով  անհանգիստ պտտվում էին  նախասրահում՝ սպասելով տատիկներին:

Օրն հաճելի ու անմոռաց դարձնելու համար հրավիրվել են երգիչներ, երգչուհիներ, պարային խմբեր, որոնք գեղեցիկ երաժշտական կատարումներով և շնորհավորանքներով ոգևորեել և հրաշալի պահեր են պարգևել հաստատության տարեց բնակիչներին՝ նրանց մասնակից դարձնելով իրենց երգին ու պարին:

Սրտանց շնորհավորելով տատիկներին, հաստատության անձնակազմը  մաղթել է նրանց ամուր առողջություն և  գարնանային բարձր տրամադրություն` նվիրելով նրանց գեղեցիկ վարդեր:

Տոնական օրը Նորքի տուն ինտերնատում ավարտվել է մեկ այլ անակնկալով՝ բացվել է հաստատության բնակիչների համար վերջերս նորոգված ու ժամանակակից տեխնիկայով ու նյութերով հագեցած ատամնաբուժարան, որն այսուհետ բարձր որակի ատամնաբուժական ծառայություն է մատուցելու տարեցներին: