Կամբողջականացվի քվոտայի չափի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը

0
122

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ  ՀՀ կառավարության  31.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է   Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով նախատեսվում է Հարկային մարմնի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրվող տեղեկատվության մեջ ներառել նաև Հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի և սեփականության ձևի մասին տեղեկատվությունը:

Փոփոխությամբ կհստակեցվի և կամբողջականացվի ըստ սեփականության ձևի քվոտավորման ենթակա կազմակերպություններում քվոտայի չափի հաշվարկման համար  անհրաժեշտ տեղեկատվությունը:

Միաժամանակ,  նկատի ունենալով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից  ծրագրային ապահովումն  իրականացնելու համար պահանջվող մեկ ամիս ժամանակը, նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

Ոչ պետական ազմակերպությունների համար տվյալ հարկային տարում քվոտավորման ենթակա աշխատատեղերի, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական  կայքէջում՝ old.mlsa.am, որը  ամսական պարբերականությամբ թարմացվում է: