Մարտ ամսին «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7812 զանգ

0
111

2017 թվականի մարտին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7812 զանգ:

Ստացված զանգերից 1038-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 1069 զանգ ընտանիքի անապահովության, 304-ը՝ երեխայի խնամքի, 1722-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 460-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացում, 187-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ: 126 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (185), ավանդի փոխհատուցման (1092) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Մարտ ամսին ստացվել է 45 բողոք, որից 1–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 4-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 40-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: