ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 17.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այն միտված է միտված է Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում (այդ թվոււմ` Աֆղանստանում) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:
Ընդունված որոշման համաձայն` հետևյալ կատեգորիայի անձանց տրվող պարգևավճարի չափը 2016 թվականի ապրիլի 1-ից կկազմի 12000 դրամ.
- 1) զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (8000 դրամի փոխարեն, շուրջ 155 անձ),
- 2) աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ հետագայում հաշմանդամ դարձած Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (5000 դրամի փոխարեն, շուրջ 717 անձ),
- 3) աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ հաշմանդամություն չունեցող Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (7000 դրամի փոխարեն, շուրջ 2 անձ),
Արդյունքում, 50-140 տոկոսով կբարձրանա որևէ կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների շուրջ 874 մասնակիցների տրվող գումարները: