ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մարտի 23-ին տեղի է ունեցել հաշամանդամության սահմանման նոր չափորոշիչների ռետրոսպեկտիվ փորձարկման 4-րդ փուլը:
Ռետրոսպեկտիվ փորձարկմանը մասնակցելու համար հրավիրվել էին հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ակտիվ ներկայացուցիչներ:
Վերջիններիս հետ մեկ անգամ ևս քննարկվել են նոր չափորոշիչներով անձին հաշմանդամություն սահմանելու գործընթացը, մոտեցումները, չափանիշները:
Փորձարկման արդյունքում մշակված գործիքները կրկին կլրամշակվեն` հաշվի առնելով ինչպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այնպես էլ աշխատանքային խմբի անդամների կողմից ներկայացված դիտարկումները:
Մշակված ձևաչափերը, որոնց օգնությամբ պետք է գնահատվեն անձի խնդիրները և կարողությունները, հիմնված են Առոջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա, որոնք պարբերաբար լրամշակվել են աշխատանքային խմբի անդամների կողմից կատարված դիտարկումների հիման վրա:
Առոջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումներին իրազեկելու նպատակով, UNICEF-ի աջակցությամբ 2014 թվականին կազմակերպվել է սեմինար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որտեղ նրանք ծանոթացել են ռետրոսպեկտիվ փորձարկման նոր չափորոշիչների ընդհանուր գաղափարին և մոտեցումներին: