Աշխատանքային քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
111

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի կազմման, վերականգնողական անհատական ծրագրում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման և իրականացմանն աջակցության կարգ»-ի վերաբերյալ:

Նախարար Արտեմ Ասատրյանը քննարկման սկզբում կարևորեց  հաշմանդամների հիմանահարցերի ոլորտում իրականացվող  բարեփոխումները՝  այս համատեքստում    ընդգծելով  Վերականգնողական անհատական ծրագրի դերը հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման ևհասարակությանը  ինտեգրվելու գործընթացում:

Քննարկմանը ներկայացվեց Վերականգնողական անհատական ծրագրի (այսուհետ՝ ՎԱԾ) կառուցվածքը և բովանդակությունը,   խոսվեց  ՎԱԾ-ի բժշկական, մասնագիտական և սոցիալական ծրագրերի մասին և  թե ինչ կարևոր սկզբունքներով է առաջնորդվում յուրաքանչյուր ծրագիր՝  հաշմանդամություն ունեցող անձի հետ աշխատելիս:

Քննարկման ընթացքում հնչեցին մտահոգություններ կապված ծրագրի արդյունքների ընթացիկ գնահատման հետ, եղան առաջարկություններ կարգի մեջ որոշ փոփոխություններ անելու հետ կապված:

Նախարար Արտեմ Ասատրյանը քննարկմանը ներկա մասնակիցներին հանձնարարեց  քննարկման ընթացքում հնչած առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակել,  ամբողջացնել ծրագրի փաթեթը և առաջիկայում ներկայացնել վերջնական քննարկման:

Քննարկմանը մասնակցում էին փոխնախարարներ,  ոլորտին առնչվող ստորաբաժանումների ղեկավարներ: