Սեպտեմբերի 30-ին «Ուրբաթ» մամուլի ակումբումկայացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանիհանդիպումը լրագրողների հետ:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց 2015 թվականի ՀՀ պետական բյուջեյի նախագծումսոցիալական պաշտպանության նպատակիննախատեսված հատկացումների ծավալին ևկառուցվածքին: Փոխնախարարը տեղեկացրեց, որիրականացվող ծրագրերի և մատուցվողծառայությունների համար հաջորդ տարվա բյուջեյովնախատեսվում է 303.4 մլրդ դրամ հատկացնել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանըև 56.3 մլրդ դրամ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Եթե պետական բյուջեի մասինօրենքով ներկայացված թվերը հաստատվեն Ազգային ժողովի կողմից, նշված գերատեսչությունների գծովհատկացումների ծավալն ընթացիկ տարվա համեմատ կաճեն համապատասխանաբար 35.2 և 1.8 մլրդդրամով:
Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի խնդրին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ ընթացիկտարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի շեմ է սահմանվել 50 հազար դրամը: Նա տեղեկացրեց, որայս շեմը հաջորդ տարվա հուլիսի 1-ից կբարձրացվի ևս 5000 դրամով և կկազմի 55 հազար դրամ: Նախատեսված է, որ հաջորդող տարիներին ևս շեմի մակարդակը կբարձրացվի 5000-ական դրամի չափով: Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2014թ. հունվար-հուլիսժամանակահատվածում հանրապետություն այն կազմել է 179 717 դրամ, ըստ որում՝ պետականհատվածում միջին աշխատավարձը կազմել է 160 272 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 206772 դրամ:
Անդրադարձ կատարվեց նաև գործազրկության խնդրին, ներկայացվեցին վիճակագրական տվյալներ: Համաձայն փոխնախարարի հաղորդած տեղեկությունների՝ ներկայումս հանրապետությունում գրանցվածգործազուրկների թիվը 65 հազար է, որից 23.5 տոկոսը կամ 15.3 հազար մարդ, երիտասարդներ են, իսկ 72.2 տոկոսը կամ 46.9 հազար մարդ՝ կանայք: Փոխնախարարը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարության կողմից իրականացվող և նոր ներդրված ծրագրերին, որոնք միտված են երկրումգործազրկության մակարդակի կրճատմանը:
Ասուլիսի ընթացքում փոխանախարար Արա Պետրոսյանը խոսեց նաև հանրապետությունում տրամադրվողկենսաթոշակների, նպաստների մասին, ներկայացրեց նպաստառու ընտանիքների և նպաստների չափիվերաբերյալ վիճակագրությունը: Տեղեկություններ տրամադրվեցին նաև նախարարության ենթակայությանտակ գործող սոցիալական հաստատությունների և դրանցում խնամքի տակ գտնվող անձանց մասին:
Այսպես, ընթացիկ տարում հանրապետությունում գործող 6 մանկատներում իրականացվում է շուրջ 730 երեխաների խնամք,( որից 506-ը` մասնագիտացված մանկատներում) երեխաների խնամքի ուպաշտպանության գիշերօթիկ 8 հաստատությունում իրականացվում է սոցիալապես անապահովընտանիքների 710 երեխաների խնամք: Իսկ 16 երեխա խնամվում է 15 խնամատար ընտանիքներում:
Հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թիվը կազմում է 193 836 անձ, որից 8171-ըհաշմանդամություն ունեցող երեխաներն են:
Նախարարության ենթակայության տակ գտնվող 4 պետական տուն-ինտերնատներում շուրջօրյա խնամք ևսոցիալական սպասարկման ծառայություններ է ստանում 1090 կենսաթոշակառու, տնային պայմաններում՝(Երևան քաղաքում) 1500 միայնակ տարեց ու հաշմանդամություն ունեցող քաղաքացի: