Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայրության և գեղեցկության այս հիասքանչ տոնի կապակցությամբ:
Ձեզ մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն:
Այսօր դուք գործունեություն եք ծավալում մեր հասարակության կենսագործունեության շատ ոլորտներում, և անփոխարինելի դերակատարություն ունեք սոցիալական հարաբերությունները ներդաշնակ դարձնելու գործում: Վստահ եմ, որ ձեր գիտելիքներով և հմտություններով կխթանեք մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:
Եղե՛ք սիրված և շրջապատված ջերմությամբ ու հոգատարությամբ, և այս գարնանային լուսառատ ու պայծառ օրերին թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները: