Նախարար Արտեմ Ասատրյանը մասնակցել է «Գթության խոհանոցի» 21-րդ տարեշրջանի բացմանը

0
124

Հոկտեմբերի 22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Երևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել ենՔանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գործող «Հուսոտուն» բարեգործական կենտրոն և մասնակցել«Գթության խոհանոց»  բարեգործական ծրագրի 21-րդտարեշրջանի բացմանը:

Բարձր գնահատելով «Կարմիր խաչ» կազմակերպության հովանու ներքո իրականացվող այս սոցիալական ծրագիրը՝ նախարարը նշեց, որ այս ծրագրի շրջանակներում իրականացվում է ոչ միայն սննդի  և խնամքի կազմակերպում, այլև իրականացվում է մեծ սոցիալական աշխատանք:

«Այսօր նախարարության ենթակայության տակ գործող  «Տնային պայմաններում միայնակ տարեցների ևհաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»ՊՈԱԿ-ը  իրականացնում է շուրջ  1500 տարեցի խնամք: Այլ կազմակերպություններ, անհատ բարերարներ իրենցծրագրերում ընդգրկում են այն տարեցներին, որոնք չենօգտվում պետական ծրագրերից, ինչը  բավականխրախուսելի է:  Պետք է նշեմ, որ  իրականացվողծրագրերը թեև ոչ 100 տոկոսով, սակայն կարողանումեն  մեծ թվով տարեցների ապահովել սննդով ևխնամքով: Իսկ 100 տոկոս արդյունք ստանալուուղղությամբ ձեռնարկվում են տարբեր միջոցներ»,-ընդգծեց նախարարը:

Միջոցառման հանդիսավոր ավարտից հետո նախարարԱրտեմ Ասատրյանը, քաղաքապետ ՏարոնՄարգարյանը, Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգիերկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի հետ միասին ծանոթացան «Հուսո տան» շենքային ու կենցաղային պայմաններին և մատուցվողծառայություններին: