ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր մասնակցել է Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած խուլերի շախմատի աշխարհի 16-րդ առաջնության հանդիսավոր բացմանը:
Շախմատի խուլերի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Մրցաշարին մասնակցում են 24 երկրի 120 շախմատիստ։
Առաջնության բացման առաջին խորհրդանշական քայլերը կատարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։ Սերժ Սարգսյանը սպիտակներով կատարել է առաջին քայլը, սևերով խաղացել է Կիրսան Իլյումժինովը։
Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է մրցաշարի մասնակիցներին և մաղթել հաջողություններ մրցաշարի բոլոր փուլերում:
Մրցաշարի բացման արարողությանը մասնակցել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդենը։