Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետև՝ Նախարարություն), հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի թիվ 16 արձանագրային որոշումը, և համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետև՝ Նախարար) 29.04.2016թ. N 49-Ա/1 հրամանի հայտարարում է Խորհդում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին:
Խորհրդի նպատակն է աջակցել Նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ սոցիալական պաշտպանության ոլորտում (այսուհետ՝ Ոլորտ) Նախարարության կողմից վարվող քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝
- հասարակական կազմակերպություններ,
- զանգվածային լրատվության միջոցներ,
- ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,
- ֆիզիկական անձինք:
Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք կարող են ընդգրկվել Խորհրդում, եթե`
նրանց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,
- Ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն, մասնավորապես`
- իրականացրել կամ մասնակցել են Ոլորտին առնչվող ծրագրերի և/կամ
- մասնակցելեննախարարությանկողմիցձևավորվածաշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին և/կամ
- մասնակցել են Ոլորտում փորձագիտական աշխատանքների իրականացմանը և/կամ
- ունեն Ոլորտին առնչվող հրապարակումներ և/կամ
- Ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ,
- նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Նախարարության առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
- Կազմակերպություններին Խորրհրդում ներկայացնում են լիազորված անձինք, որոնք ևս պետք է բավարարեն սույն պարբերության 2-րդ կետով նախատեսված պահանջները:
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) Նախարարությունից: Վերոհիշյալ կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել Խորհրդի կազմում Խորհրդի նախագահի (Նախարարի) պատճառաբանված որոշման հիման վրա, որը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:
Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (Նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:
Դիմումին կից պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր:
Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում (old.mlsa.am):
Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2016 թվականի մայիսի 31-ը:
Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (0010, ք. Երևան, Կառավարական տուն 3) կամ այն ուղարկել Նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@old.mlsa.am, հեռախոս՝ (010) 52 14 31: