Մարտ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 852 դիմում

0
110

2015. մարտ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է այցելել 367 քաղաքացի, որից 215-ը ներկայացրել է բանավոր, իսկ 152-ը՝ գրավոր դիմում: Նախարարությունում  գրանցված քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ընդհանուր թիվը կազմել է 852:

ԳՐԱՎՈՐ  դիմումներում   գերակշռող  մաս է կազմել ավանդների փոխհատուցմանը`  91 (11%), աշխատանքի տեղավորմանը՝  67 (9%), ընտանեկան նպաստի նշանակմանը՝ 51 (6%), կենսաթոշակի վճարմանը 38 (5%) առնչվող դիմումները:

ԲԱՆԱՎՈՐ դիմումներում՝ ավանդի փոխհատուցման`  91 (25%), ընտանեկան նպաստի նշանակման 73 (20%), հաշմանդամության խմբի վերանայման 27 (7  %)  և կենսաթոշակի վճարման 26 (7%) վերաբերյալ դիմումները:

Նշված ժամանակահատվածում պատասխանվել է  քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված թվով 249 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 192 (77%)-ը պարզաբանվել է, 31 (12%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 24-ը (9%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ   2-ին (1%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի մոտ  կազմակերպվել է մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ և  փոխնախարարների երեք ընդունելություն`  վեց  քաղաքացիների մասնակցությամբ: Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է չորս արձանագրություն, որոնք գրանցվել և  ընթացք են ստացել  սահմանված ընթացակարգով: