Մայիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 981 դիմում

0
92

Մայիս ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 981 դիմում, որից՝ 779-ը գրավոր, 202-ը՝ բանավոր: Գրավոր դիմումներից 191-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 106 (14%), պետական նպաստների 75 (10%), աշխատանքի տեղավորման 42 (6%), հաշմանդամության խմբի 33 (5%), հումանիտար օգնության 36 (5%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 82 (41%) ընտանեկան նպաստի՝ 49 (24%), դիմումների ընթացքի 28 (14%), կենսաթոշակի վճարման ու չափի վերանայման 16 (8%), հաշմանդամության խմբի 11 (6%) վերաբերյալ դիմումները:

Մայիս ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 291 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 155 (53%)-ը պարզաբանվել է, 96 (33%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 32-ը (11%) վերահասցեագրվել է պետական այլ  մարմիններ, իսկ 8-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Նշված ժամանակահատվածում նախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ, որի վերաբերյալ նախապատրաստվել և համապատասխան գրություններ է ուղարկվել ՀՀ կառավարության և նախագահի աշխատակազմեր: Փոխնախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է մեկ քաղաքացի:

Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: