ՀՀ կառավարության 09.06.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 713-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել Բնակչության պետական ռեգիստրից տեղեկատվական համակարգից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալների ցանկը:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ նախարարությանն են տրամադրվում նաև.
1) յուրաքանչյուր անգամ բնակության վայրի հասցեով հաշվառվելու և հաշվառումից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու պատճառով անվավեր ճանաչվելու դեպքում՝ քաղաքացիությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը մահվան պատճառով անվավեր ճանաչվելու դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: