Հաստատվել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը

0
257

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 02.06.2016թ. ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է  Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու  և ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի  24-ի N164-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ըստ նախագծի  ՀՀ  կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 922-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 164-Ն որոշումը:
  3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել և հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության վերաբերյալ մեթոդական ուղեցույց:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: