Հաստատվել է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգողական անհատական ծրագրի իրականացման կարգը

0
137

ՀՀ կառավարության   24.12.15թ. նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանի ներկայացմամբ ընդունվել է Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը:

 

Հաստատված կարգի համաձայն կբարձրացվի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների առողջական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի արդյունավետությունը: Կհեշտացվի կարիքն ունեցող քաղաքացիներին օժանդակ միջոցների` օրթեզների, պրոթեզների, կորսետների և այլ միջոցների տրամադրման գործընթացը:

 

Կարգի հաստատմամբ նվազեցվում է նաև  հաշմանդամություն ունեցող քաղաքացիների վերականգնմանն ուղղված գործընթացում թղթաբանության հետ կապված դժվարությունները: