Նուբարաշենի բնակիչները սոցիալական ապահովության հարցերով այսուհետ կդիմեն իրենց տարածքում գտնվող միասնական ընդունարան

0
78

Նուբարաշեն վարչական շրջանի  համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում գործարկվել է  միասնական ընդունարան:

Մինչ օրս  Նուբարաշենի բնակիչները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության և խնամքի նպաստ նշանակելու դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին, իսկ, այսուհետ, գործարկված միասնական ընդունարանների շնորհիվ,  բնակիչները իրենց դիմումները կարող են  ներկայացնել Նուբարաշենի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն  (հասցե՝ Չնքուշի 14, հեռ. 011 51 87 59, Թիվ  2 գիշերօթիկ հաստատության տարածքում):

Արդյունքում, հազարավոր քաղաքացիներ, սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված հարցերով կդիմեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ գործում են քաղաքացիների դիմումների ընդունման  հստակ ընթացակարգեր:

Ընդունարանների գործարկումն իրականացվել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և Երևանի քաղաքապետարանի միջև  ստորագրված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններում աշխատանքների կազմակերպման նպատակով սոցիալական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

Միասնական ընդունարանների գործարկումը շարունակական կլինի Երևանի այլ վարչական շրջաններում ևս: