Նախարար Ասատրյանը հաշմանդամություն ունեցող 12 մարզիկների հանձնել է ակտիվ տիպի անվասայլակներ

0
98

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը,   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ծաղկաձոր քաղաքում օգոստոսի 31-ին մասնակցել  են   ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի փակման  հանդիսավոր արարողությանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը  ողջունել է մրցույթի  մասնակիցներին և հետագա բոլոր մրցաշարերում փայլուն խաղ ցուցադրելու և նորանոր հաղթանակներ կերտելու հաջողություններ մաղթել:

Այնուհետև՝  նախարարները  պատվոգրեր և մրցանակներ են հանձնել մարզիկներին:

Ծաղկաձորում օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարին  մասնակցում էին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական խնդիրներ և մտավոր սահմանափակումներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք մրցում էին  շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:

Միջոցառման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը հաշմանդամություն ունեցող 12 մարզիկների հանձնել է մարզումների համար նախատեսված ակտիվ տիպի  անվասայլակներ: