Քուվեյթի Պետության կառավարության հետ համագործակցությունը շարունակվում է

0
92

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան  Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին օգոստոսի 4-ին կնքել են Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին պայմանագիր:

Պայմանագրի համաձայն` Քուվեյթի Պետության դեսպանությունը  կտրամադրի լրացուցիչ ֆինանսական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցված  Քուվեյթի Պետության անվան նոր մասնաշենքի կահավորման և սարքավորումների ապահովման   նպատակով:

Ծրագրի նպատակն է` բարելավել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի անկողնային խնամք ստացող անձանց կեցության պայմանները:

2014թ. կնքված պայմանագրի հիման վրա, Քուվեյթի կառավարության  ֆինանսական աջակցությամբ,  տուն ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցող բնակիչների համար կառուցվել է նոր մասնաշենք, որի բացմանը՝  2016թ. մարտ ամսին, ներկա են  գտնվել  ՀՀ վարչապետը,  Քուվեյթի Պետության  արդարադատության, կրոնական կալվածքների և, իսլամական հարցերի նախարարը: