Նախարարի տեղեկալը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նիստին

0
76

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական  խորհրդի 29-րդ նիստին:

Նիստի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-աշխատանքային իրավիճակը, տարեցների և հաշմանդամների ոլորտում իրականացվող  բարեփոխումները:

Նիստի ավարտին Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարը ցանկություն է հայտնել ապահովել նախարարության պատասխանատուների մասնակցությունը Հայաստանում ս.թ. հոկտեմբերի 20-21-ին կայանալիք հաշմանդամության հիմնահարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին: