Կառավարական տուն 3 շենքի մուտքն այսուհետ մատչելի կդառնա հաշմանդամություն ունեցող անձանց համար

0
376

2015թ. հոկտեմբերի 1-ից  Կառավարական տուն 3 շենքում, որտեղ տեղակայված են յոթ նախարարություններ, սկսվել են  շենքի գլխավոր մուտքը թեքահարթակ- մեխանիզմով  մատչելի դարձնելու աշխատանքները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարությունը տարիներ շարունակ հետևողական է եղել խնդրի լուծմանը, բազմաթիվ քննարկումներ են իրականացվել  ՀՀ քաղաքաշինության նախարարության,  ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների  հետ: Արդյունքում՝  Կառավարական տուն 3 շենքի  ամբողջական հարմարեցումը իրականացվել է  Ճապոնիայի կառավարության Սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Կառուցվող թեքահարթակ-մեխանիզմի տեխնիկական տվյալները  համաձայնեցվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,  ՀՀ քաղաքաշինության նախարարության և ոլորտում  գործող հասարակական կազմակերպությունների հետ: