ՀՀ առաջին տիկինը ներկա է գտնվել միայնակ տարեցների համար կազմակերպված երեկույթին

0
118

Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման կենտրոնիտարեցների համար օրը տոնական է: Հոկտեմբերի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալականսպասարկման կենտրոնը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Տարեցների միջազգային օրվա ևկենտրոնի գործունեության 15-ամյակի կապակցությամբ կազմակերպել է համերգ-միջոցառում Կենտրոնիկողմից խնամվող միայնակ տարեցների համար:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով իր ներկայությամբ ջերմ մթնոլորտ է ապահովել ողջ երեկոյի ընթացքում, նվերներ բաժանել, պարել  և ուրախացել տարեցների հետ միասին:

ՀՀ   աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը շնորհավորել է  ևերկարակեցություն մաղթել բոլոր տարեցներին:

 

 «Այս դահլիճում մարդիկ են, ովքեր մեծ կյանք են ապրել, որոնց կյանքի փորձը մեզ համար ուսանելի է: Ասում են, որ տարիքը շատ ժամանակ ազդում է ակտիվության վրա: Ես ասեմ հակառակը: Այս դահլիճումնստածներից շատերն ակտիվ կյանքով են ապրում և դիմակայում են կյանքի դժվարություններին, դեռմասնակցում են հասարակական և մշակութային կյանքին: Եվ ուզում եմ, որ Դուք վստահ լինեք, որկառավարությունը իր գործունեության ծրագրում հստակ քայլեր է նախատեսել և իրականացնում՝ Ձերկարիքներին համապատասխան զանազան սոցիալական ծառայությունների միջոցով Ձեր կյանքի որակնավելի բարձրացնելու համար»,-տարեցներին ուղղված իր խոսքում ասել է Ջեմմա Բաղդասարյանը: 

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունըմշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարեցների հիմնախնդիրները և բացի նրանից, որշուրջօրյա հաստատություններում խնամվում են և համապատասխան ծառայություններ են ստանումտարեցները նաև իրականացվում է տնային սոցիալական սպասարկման ծառայություն, որտեղ տնայինպայմաններում համապատասխան ծառայություններ են մատուցվում: