Գորիս քաղաքում ներկայացվել է 77 թափուր աշխատատեղ

0
278

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սեպտեմբերի 23-ին Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ տեղի է  ունեցել հերթական աշխատանքի տոնավաճառը:

Աշխատանքի տոնավաճառին  մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30 գործատու՝ 57 առկա և 20 սպասվելիք թափուր աշխատատեղերով:

Աշխատանքի տոնավաճառին բացման խոսքով հանդես է  եկել   ՀՀ զբաղվածության պետական  գործակալության պետը՝ նշելով, որ տոնավաճառը լավագույն հարթակն է թե գործատուի և թե աշխատանք փնտրողի համար: Գործակալության պետը հույս է հայտնել, որ Աշխատանքի տոնավաճառում մարզի բնակիչները հնարավորություն կունենան ավելի մանրամասն ծանոթանալ առաջարկվող աշխատանքներին և կգտնեն իրենց հմտությունների և մասնագիտական ունակություններին համապատասխան աշխատանք:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Գորիսի քաղաքապետը և մարզի գործատուները:

Գորիս քաղաքում  2016թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1518, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է  14.1%-ով (1768 մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 89.3%-ը կամ 1355 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18.4 %-ով (1660 մարդ):  Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 1349 անձ,կամ 99.6%-ը:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում, ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տնտեսագետները, սպասարկման ոլորտի   և այլ մասնագետները:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել աշխատաշուկայում 36  անմրցունակ անձ: