Ընդունվեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող կարգը

0
200

ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան` նախագծով կարգավորվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը, փոփոխություններ են կատարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևում:

Բացի դրանից, նպատակ ունենալով նվազեցնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրման գործընթացում առկա ռիսկերը,  հստակեցվել են այն լրացնելու և տրամադրելու կանոնները: