Օգոստոս ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 774, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը՝ 249, որոնցից 113-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում:
Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 46 (41%), կենսաթոշակի վճարման՝ 15 (13%) և ընտանեկան նպաստի նշանակման՝ 16 (14%) դիմումները:
Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 58 (8%), հումանիտար օգնության՝ 89 (13%), կենսաթոշակի վճարման 42 (6%) և ընտանեկան նպաստի վերաբերյալ՝ 49 (7%) դիմումները:
Օգոստոս ամսվա ընթացքում պատասխանվել է 306 գրավոր դիմումի, որոնց պատասխանների բնույթն ունեցել է հետևյալ պատկերը. 157 (51%)-ը պարզաբանվել է, 116 (37%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 22-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 11-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է երկու ընդունելություն` 3 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմված արձանագրությունները գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: