Հստակեցվել են բանկերի պարտավորությունները սոցփաթեթի հաշիվների սպասարկումը դադարեցնելու դեպքում

0
126

2015 թվականին սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր  կնքած երեք բանկ սահմանված կարգով միակողմանիորեն լուծել են Պայմանագիրը՝ դադարեցնելով սպասարկել սոցփաթեթի հաշիվները:

Սույն թվականի հուլիս ամսին կարգավորվել է սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի լուծման դեպքում սոցփաթեթի այն հաշիվների սպասարկման ընթացակարգերը, որոնք որևէ ծառայության մասով ունեն չմարված պարտավորություններ:

Այսպիսով, համաձայն վերոհիշյալ փոփոխության սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծվելու դեպքում բանկը շարունակում է սպասարկել սոցիալական փաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ, իսկ պատասխանատու ստորաբաժանումները շարունակում են սոցիալական փաթեթի գումարները փոխանցել շահառուների սոցփաթեթի այդ հաշիվներին` մինչև շահառուի պարտավորությունների լրիվ մարումը:

Պարտավորությունների մարումից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշիվը փակում է տվյալ բանկում և մինչև հաջորդ ամսվա սոցփաթեթի գումարի փոխանցումը, սոցիալական փաթեթի նոր հաշիվ է բացում այլ բանկում, որի մասին տեղեկանքը, ինչպես նաև սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմումը, ներկայացնում է սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Շահառուի դիմումի հիման վրա սոցփաթեթի գումարները հաջորդ ամսվանից փոխանցվում են նրա սոցփաթեթի նոր հաշվին:

Սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը 2015թ. լուծարել են հետևյալ  բանկերը՝  ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն,   և  ԲՏԱ  բանկը: