Արտեմ Ասատրյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին

0
108

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 16-ին ընդունել է  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:

Նախարար Արտեմ Ասատրյանը  շնորհավորել է դեսպանին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և հույս  հայտնել, որ   հայ-ճապոնական  համագործակցությունը  սոցիալական ոլորտում նոր  հեռանկարների և նոր ծրագրերի հիմք կհանդիսանան:

Այնուհետև Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը,  սոցիալական աշխատողի ինստիտուտը, որտեղ կարևորել է  սոցիալական աշխատողի դերը, նրա կողմից  ընտանիքի   կարիքների գնահատումը  և, ըստ այդ կարիքների, համապատասխան  սոցիալական ծառայությունների տրամադրումը:

Նախարարը անդրադարձել է նաև  Հայաստանում  զբաղվածության ոլորտում իրականացվող քաղաքականությանը,  ոլորտի   ակտիվ ծրագրերին:

Դեսպան Տագուչին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին սոցիալական ոլորտում ընթացող բարեփոխումները ներկայացնելու համար և  նշել, որ  Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է  մաղթել դեսպանին դիվանագիտական գործունեության մեջ: