Հունիս ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 694, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը՝ 313, որոնցից 169-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում:
Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 62 (37%), կենսաթոշակի վճարման՝ 19 (10%) և ընտանեկան նպաստի նշանակման՝ 11 (7%) դիմումները:
Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 63 (12%), հումանիտար օգնության՝ 64 (12%), կենսաթոշակի վճարման 42 (8%), աշխատանքի տեղավորմանն՝ 40 (7%) ու ընտանեկան նպաստի նշանակման՝ 36 (7%) դիմումները:
Հունիս ամսվա ընթացքում պատասխանվել է 324 գրավոր դիմումի, որոնց պատասխանների բնույթն ունի հետևյալ պատկերը. 203 (62%)-ը պարզաբանվել է, 92 (28%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 24-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 5-ին (0.1%) տրվել է մերժողական պատասխան:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարի մոտ կազմակերպվել է մեկ ընդունելություն՝ երկու քաղաքացու մասնակցությամբ և փոխնախարարների երկու ընդունելություն` երկու քաղաքացիների մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմված արձանագրությունները գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: